«ՏաԹևեր» ճոպանուղի
Նախագծի մասին
«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010 թվականին: Նույն տարում «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար (5752 մ), հետադարձալի անդադար ճոպանուղի:
Ճոպանուղին շահույթ չհետապնդող «Տաթևի դարպասներ» ծրագրի մի մասն է կազմում, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և «Տաթևի վերածնունդ» ծրագրի ներքո համայնքների զարգացման նախագծերին:
Իմանալ ավելին
2010 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել է ավելի քան 1 300 000 մարդ։ Օդային ճանապարհը դեպի վանք տևում է մոտ 12 րոպե, իսկ Որոտանի կիրճի զառիթափ օձաձև ճանապարհի երկայնքով՝ մոտ 40 րոպե։ Թռչելով կիրճի վրայով՝ խցիկները հասնում են 320 մ առավելագույն բարձրության։ Յուրաքանչյուր խցիկ կարող է տեղավորել 30 ուղևոր և մեկ բորտուղեկցորդուհի։ Ճոպանուղու թողունակությունը ժամում 240 մարդ է։
«ՏաԹևեր»-ն անմիջապես սկսեց ամբողջ աշխարհի ուշադրությունը ուղել Սյունիքի մարզի վրա։ Այն լուսաբանել են տասնյակ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN-ը, National Geographic-ը, smithsonian.com-ը, Euronews-ը, Financial Times-ը, El Pais-ը, Forbes և այն:
Տաթև են այցելել բազմաթիվ ճանաչված մշակութային գործիչներ, գործարարներ և մարզիկներ։ Նրանց թվում են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, բարերար բարոն Էրիկ դե Ռոտշիլդը, ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը, Միրզոյան քառյակը, երգիչ Սիլը, ռեժիսոր Ստաս Նամինը, շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը և շատ ուրիշներ։
Սրճարան #2
համար
կապվե՛ք մեզ հետ