Սրճարան #2
Նախագծի մասին
Դիլիջանի արհեստական լճի ափին գտնվող քաղաքային Սրճարան #2-ը սոցիալական ուղղվածություն ունեցող նախագծի վառ օրինակ է։ Բոլոր աշխատակիցները տեղի բնակիչներ են։ Այն դարձել է դիլիջանցիների սիրելի հասարակական տարածքը, Ինչպես նաև գրավչության վայր քաղաք ժամանած զբոսաշրջիկների և էքսպատների համար։
Իմանալ ավելին
Սրճարանում աշխատում են 14 և բարձր տարիքի երեխաներ` որպես մատուցողներ և մատուցողի օգնականներ: Այսպիսով մենք դարձել ենք նրանց մասնագիտական կողմնորոշման համար առաջին վայրը, որտեղ երեխաները կարող են փորձ և հմտություններ ձեռք բերել հյուրընկալության ոլորտում, հանրային քննարկումներ և թեմատիկ միջոցառումներ ունենալ տարբեր կրթական հաստատությունների ուսանողների հետ, այդ թվում՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Դիլիջանի համայնքային կենտրոնի և այլն: Սրճարան #2-ն ուղղված է քաղաքային համայնքների հզորացմանը, հյուրընկալության ոլորտի զարգացմանը և Դիլիջանում այլ բարելավումներին։
Տուն Արմենի փոքրիկ գյուղ
համար
կապվե՛ք մեզ հետ