Սոցիալական պատասխանատվություն
Կենսունակ հասարակությունը դրական սոցիալական փոփոխությունների հիմնական շարժիչ ուժն է: Դրա ձևավորումը խոսում է մարդկանց՝ սեփական կյանքի և վաղվա օրվա համար պատասխանատվության գիտակցման մասին: Մենք նույնպես ձգտում ենք խթանել այս շարժման զարգացումը, նպաստել դրա համախմբմանը, հոգ տանել մեր ընդհանուր ապագայի մասին։
Ուղղության նպատակն է աջակցել քաղաքային միջավայրի բարելավմանն ու քաղաքային համայնքների հզորացմանն ուղղված սոցիալական և հասարակական նախաձեռնություններին։ Մենք մասնակցում ենք բարեգործական, բնապահպանական և կենդանիների պաշտպանության նախագծերի մշակմանը, զանգվածային սպորտի և բացօթյա հանգստի մասսայականացմանը, հուշարձանների վերականգնմանը և մանկական խաղահրապարակների կառուցմանը, կրթական նախագծերի և մշակութային միջոցառումների կազմակերպմանը և պարբերաբար իրականացնում ենք անվճար վարպետության դասեր և մանկական ներկայացումներ։
Այս ուղղության բոլոր նախագծերն իրականացնում է Իմպուլս մենեջմենթ քոմփանիի գործընկեր Դիլիջանի զարգացման հիմնադրամը (Dilijan Development Foundation, DDF)՝ սոցիալական քաղաքականության շրջանակներում։
Նախագծեր
IMPULSE — թիմը երիտասարդության և փորձագիտության համակցության եզակի օրինակ է, ինչը թույլ է տալիս իրականացնել ամենահամարձակ նախագծերը ամբողջ մարզերի և քաղաքների մասշտաբով:
համար
կապվե՛ք մեզ հետ