TimeTo, ստեղծագործական գործակալություն
Նախագծի մասին
TimeTo - ստեղծագործական գործակալություն, որը մասնագիտացած է Հայաստանում խոշոր փառատոների և այլ միջոցառումների անցկացման գործում: Վայրեր ընտրելիս՝ նախապատվությունը տրվում է Հայաստանի մարզային քաղաքներին ու բնակավայրերին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ գրավելու և տեղական բիզնեսին աջակցելու նպատակով։
Իմանալ ավելին
Մայիսին TimeTo-ն Դիլիջանում կազմակերպեց GastroFest գաստրոնոմիական փառատոնը, որը համախմբեց ավելի քան 3500 հյուրի ամբողջ երկրից: Հայաստանի տարբեր մարզերի ռեստորանները, սրճարանները, գինու տները, բնական մթերքների և խմիչքների արտադրողներն իրենց արտադրանքները ներկայացրին հյուրերին։
Հուլիսին Տաթևում՝ հայտնի «ՏաԹևեր» ճոպանուղու հարևանությամբ, տեղի ունեցավ Tatev Midsummer Music Fest երաժշտական խոշոր փառատոնը: Երկու օր շարունակ Հայաստանի հայտնի ռոք խմբերը՝ «Բամբիռ», «Կաթիլ բենդ», «Լավ Էլի», «Նեմրա» և այլն, ելույթ ունեցան: Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին տարբեր վարպետության, յոգայի դասեր, մանկական տարածք և արվեստի տոնավաճառ:
Օգոստոսին Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում, անցկացվեց գինու փառատոն՝ DILIJAN WINE FEST, որին մասնակցեց մոտ 4000 մարդ։ Ներկայացված էին 30 գինեգործական գործարան, ռեստորաններ, սննդի և խմիչքների տեղական տարբեր արտադրողներ։ Տեղի ունեցավ խաղողի մամլման ավանդական արարողությունը, երեկոյան ֆիլմի ցուցադրություն, էթնիկ արտիստների ելույթներ, խաղողագործության պատմությանը նվիրված թատերական և պարային ներկայացումներ, գինու համտեսի վարպետության դասեր, գինով նկարչություն, ինչպես նաև հատուկ «գինու կազինո» խաղ։ Փառատոնը կազմակերպվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ։
Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն
համար
կապվե՛ք մեզ հետ