PR սեմինար Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) ուսանողների համար
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի )ՀԱՀ ) անգլերեն և հաղորդակցություն բակալավրիատի ուսանողները «Հասարակայնության հետ կապերի ներածություն» դասընթացի շրջանակներում այցելեցին Իմպուլս մենեջմենթ քոմփանիի Դիլիջանի գրասենյակ, որտեղ նրանք հնարավորություն ունեցան տեղեկանալ ընկերության նախագծերի մասին և ծանոթանալ թիմի հետ:
Շնորհանդեսից հետո ուսանողները շրջեցին ընկերության հիմնական օբյեկտներում՝ տեսնելու, թե ինչպես են իրականացվում նախագծերը և ինչպես են դրանք ազդում քաղաքի զարգացման վրա։ Ուսանողները այցելեցին Դիլիջանի քաղաքային զբոսայգու, Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի (ՏԻԿ) առկա և կառուցվող նախագծերը, ապագա մշակութային և արտադրական «Karifabrika» կլաստերի տարածքը:
Էքսկուրսիայի ավարտից հետո ուսանողները մասնակցեցին հաղորդակցման սեմինարի, որտեղ Դիլիջանը դիտարկեցին որպես PR պրոդուկտ և բաժանվելով խմբերի, մշակեցին հաղորդակցման արշավ քաղաքը որպես զբոսաշրջության, առողջապահության, բժշկության և մշակույթի կենտրոն ներկայացնելու համար: Ուսանողները ակտիվորեն քննարկեցին և վերլուծեցին Դիլիջանի ներուժը և ներկայացրին իրենց գաղափարներն ու առաջարկությունները: