Դիլիջանում բացվեց «Իմպուլս» ֆուտբոլի ակադեմիան
Դ
իլիջան քաղաքի մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Իմպուլս» ֆուտբոլի ակադեմիան 5-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։
Ակադեմիան տրամադրում է բարձրակարգ ենթակառուցվածքներ, ժամանակակից մարզասարքավորումներ և դասավանդման արդի մեթոդների վրա հիմնված պարապմունքների ծրագիր:
Ծրագրի նպատակն է կազմակերպել մանկապատանեկան սպորտային ժամանցը, խթանել երեխաների ու դեռահասների շրջանում առողջ ապրելակերպը և ներդաշնակ ֆիզիկական զարգացումը։
Մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը, խմբակների կազմավորման շրջանում, պարապմունքները կանցկացվեն անվճար։ 2023 թվականի մարտի 1-ից ամսական աբոնեմենտի արժեքը կկազմի 8000 դրամ։ Ֆուտբոլի խմբակներ հաճախող երեխաներին կտրվի սպորտային համազգեստ՝ որպես նվեր:
Բացի այդ, գործելու է արտոնյալ պայմաններով կրթական համակարգ։
Հասցե՝ Գետափնյա փ. 7, UWC Դիլիջան միջազգային քոլեջի դահլիճ։
Ծրագրի օպերատոր՝ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամ (TUF)։ Ծրագիրն իրականացնում է Դիլիջանի համայնքային կենտրոնը՝ «Իմպուլս» ներդրումային ֆոնդերի կառավարող ընկերության աջակցությամբ։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել.
+374 77 375 225 (Ալեքսանդր)
+7 999 815 80 77 (what’s app)