ԵՄ, BMZ և GIZ պատվիրակությունների այցը Դիլիջանի քաղաքային զբոսայգի
ԵՄ-ի, ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ), միջազգային համագործակցության գերմանական ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր մշակութային և զբոսաշրջային կենտոնների աշխատակիցներ պաշտոնական այցով եղան Դիլիջանի քաղաքային զբոսայգում:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին տվյալ կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերջին թարմացումները, այդ թվում՝ Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, «Վերև» պարանայգին, կառուցման փուլում գտնվող «ROCK» ընտանեկան սրճարանն ու համասեզոնային ժայռամագլցման համալիրը, ինչպես նաև նորաբաց «Դիտարան» իմերսիվ կինոթատրոնը։
Այս զբոսաշրջային օբյեկտների կառուցումը Դիլիջանի քաղաքային զբոսայգու զարգացման համալիր ծրագրի մի մասն է։ Դրանց շահագործումը մեծ դեր է խաղացել Հայաստանի և, մասնավորապես, Դիլիջանի զբոսաշրջային գրավչության բարձրացման գործում։